08 / Դեկտեմբեր / 2020 : 11-38

 «Իմ քայլը» կեղծեց քվեարկությունը ու տապալեց ԱԺ-ում ռազմագերիների հարցով քննարկումը

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ Իմ քայլը կեղծեց քվեարկությունը...

Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ երեկ գիշերվանից փորձում է տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։
Կեղծելով քվեարկության արդյունքները, 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով»։

Դիտվել է 22286անգամ
Վերջին լուրեր