08 / Դեկտեմբեր / 2020 : 15-38

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2020-2022 թվականների «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն (մոնիտորինգ) իրականացնելու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հուլիսի 22-ի N 519-Ն հրամանագրի և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով՝

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2020-2022 թվականների «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրության (մոնիտորինգի) իրականացման աշխատանքների կազմակերպման ծրագիրը՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

Դիտվել է 89923անգամ
Վերջին լուրեր