08 / Դեկտեմբեր / 2020 : 21-03

Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ

Սյունիքի փոխմարչզպետի պաշտոնից ազատված Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Այդ մասին կառավարության որոշումը տեղադրված է գործադիրի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:

Դիտվել է 38143անգամ
Վերջին լուրեր