09 / Դեկտեմբեր / 2020 : 11-05

Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:

Հավելենք, որ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով:

Դիտվել է 7390անգամ
Վերջին լուրեր