Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Դեկտեմբեր / 2020 : 18-38

Այո՛, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար. Փաշինյան

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանը վարչապետից հետաքրքրվեց՝ շարունակու՞մ է մնալ այն կարծիքին, որ Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին, ինչպե՞ս է տեսնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ո՞ր սահմաններում պետք է դա տեղի ունենա՝ ներկայի՞ս, պատմակա՞ն, թե՞ նախապատերազմական:

«Այո՛, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար», - ասաց Փաշինյանն՝ ավելացնելով, որ մյուս հարցերը բանակցային նրբություններ են, որոնք պետք է ճիշգրտվեն:

Դիտվել է 38518անգամ
Վերջին լուրեր