09 / Դեկտեմբեր / 2020 : 19-45

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթին կից որևէ հավելված, այլ փաստաթուղթ գոյություն չունի․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթին կից որևէ հավելված, այլ փաստաթուղթ գոյություն չունի: Անդրադառնալով բանակցային գործընթացին, Փաշինյանը տեղեկացրեց՝ առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան:

«Կան նաև որոշակի անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն բանակցային գործընթացում: Այս պահին որևէ կոնկրետ թուղթ չկա սեղանին դրված, բայց բանակցություններ պետք է տեղի ունենան, որտեղ բազմաթիվ անորոշություններ պետք է որոշակիացվեն»,- ասաց նա:

Դիտվել է 8677անգամ
Վերջին լուրեր