Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Դեկտեմբեր / 2020 : 18-38

Հայաստանը բոլոր հիմքերն ուներ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը  պատերազմի ժամանակ. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը բոլոր հիմքերն ուներ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախկին նախարարը կարծում է, որ ի տարբերություն 2016 թվականի ապրիլյան պատերազմի, որն ավարտվել է երեքուկես օրվա ընթացքում, ներկայիս պատերազմը շատ ավելի երկար է տևել: Ավելին, Ադրբեջանը երեք անգամ խափանել է հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունները։ Դա, ըստ Նալբանդյանի, բավական էր, որ Երևանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, և դա «կարող էր օգուտ տալ»։

Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը հիշեցրել է, որ երկար տարիներ Հայաստանը ձեռնպահ է մնացել նման քայլից, քանի որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում էին, որ ճանաչումը կվտանգի բանակցությունների հետագա ընթացքը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Դիտվել է 8877անգամ
Վերջին լուրեր