14 / Դեկտեմբեր / 2020 : 19-51

Իշխանություն կոչվածները պարտավոր են պատասխանել՝ ինչո՞ւ են նրանց հանձնել, եթե նրանք ռազմագերի չեն հանդիսանում. փաստաբան

Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանին են հանձնվել 2014 թվականին Քարվաճառի շրջանում պատանու սպանության համար դատապարտված Դիլհամ Ասկերովը ու Շահբազ Գուլիևը:

Այդ երկու ստահակը ռազմագերի չեն, նրանք դատապարտյալներ են՝ դատապարտվել են Արցախի Հանրապետության դատարանի կողմից:

Այս իրավիճակում նրանք կարող էին ազատ արձակվել կամ ԱՀ նախագահի կողմից ներում շնորհվելու եղանակով, կամ իրավասու դատարանի կողմից՝ դատավճիռը բեկանվելու դեպքում:

Իշխանություն կոչվածները պարտավոր են պատասխանել, թե ի՞նչ հիմքով են ազատել մարդասպաններին, ինչու՞ են նրանց հանձնել, եթե նրանք ռազմագերի չեն հանդիսանում»:

 

առնչվող հրապարակումը

Փաշինյանը ժողովրդից գաղտնի բավարարեց Ալիևի հերթական պահանջը. Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են 

Դիտվել է 17349անգամ
Վերջին լուրեր