Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Դեկտեմբեր / 2020 : 19-58

Ասկերովն ու  Գուլիևը մարդասպաններ են, նրանց նկատմամբ «ռազմագերի» տերմինի կիրառումն անարգանք է նրանց կողմից սպանված հայ երեխայի և հայ տղամարդու հիշողության նկատմամբ. սահմանադրագետ

2014 թվականի հունիսին անչափահաս հայ երեխային առևանգած և հոշոտած, զինվորական չհանդիսացող հայ տղամարդուն սպանած, հայ կնոջը հրազենային վնասվածքներ պատճառած ադրբեջանցիներ՝ Դիլհամ Ասկերովն ու Շահվազ Գուլիևը միջազգային որևէ փաստաթղթի հիման վրա չեն կարող հանդիսանալ ռազմագերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Նրանք ազգային պատկանելության հիմքով առանձնապես ծանր հանցագործություններ կատարած մարդասպաններ են, որոնց այսօրվա արտահանձման իրավական ընթացակարգը և հիմքերը պետք է դառնան մանրամասն քննության առարկա։

Նշված մարդասպանների նկատմամբ «ռազմագերի» տերմինի կիրառումն անարգանք է նրանց կողմից սպանված հայ երեխայի և հայ տղամարդու հիշողության նկատմամբ։

Խնդրում եմ զանգվածային լրատվության միջոցներին նշված անձանց որևէ կերպ չներկայացնել որպես ռազմագերի։

Նույն կերպ ռազմագերի կարող է համարվել քնած հայ սպային գլխատած Ռամիլ Սաֆարովը։

Իսկ գերագույն Դավաճանը թող շարունակի պիտակավորել իր արդարացի ցասումն արտահայտող հայ ազգին՝ անարձագանք թողնելով Ալիեւի վիրավորանքները, եւ ի կատար ածելով այդ ստահակի պահանջները»,- գրել է նա:

Նշենք, որ Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին: Նրանց վերադարձը տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր մեկնարկած՝ գերիների ու պատանդների փոխանակման շրջանակներում։

 

Առնչվող հրապարակումները

Փաշինյանը ժողովրդից գաղտնի բավարարեց Ալիևի հերթական պահանջը. Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են 

Իշխանություն կոչվածները պարտավոր են պատասխանել՝ ինչո՞ւ են նրանց հանձնել, եթե նրանք ռազմագերի չեն հանդիսանում. փաստաբան 

Դիտվել է 38526անգամ
Վերջին լուրեր