Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Դեկտեմբեր / 2020 : 15-36

Վաղը՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. Քաղաքապետ

Վաղը՝ մինչև 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», - հայտնել է քաղաքապետը:

Հարցին՝ դա նախատեսվո՞ւմ էր ստորագրված եռակողմ հայտարարությունով, Փարսյանը պատասխանել է, որ դրանում որևէ խոսք Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ չի տեսել:

«Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Այդ համաձայնագրի մեջ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վրաբերյալ որև է բան չկա»:

Կապանի քաղաքապետը նաև ընդգծեց՝ բազմիցս ասել է, որ առանց իրենց՝ տեղական ինքնակառավարման մարմինների, ինքնուրույն որոշումներ չկայացնեն.

«Չարեցին: Ես սրանից էի վախենում, դրա համար էի էդքան բարձրաձայնում անվտանգության հրացը»:

Նա նշել է, որ Կապանում այս պահին լարված իրավիճակ է՝ քաղաքացիներն ակցիա են իրականացնում, և ավելացրեց՝ կարող ենք համարել, որ ինքն արդեն միացել է ցուցարարներին:

Դիտվել է 21541անգամ
Վերջին լուրեր