Խոնարհությամբ կընդունեմ ցանկացած դատվաճիռ, որ մեր ժողովուրդը կկայացնի․ Փաշինյան
Այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցման 40-րդ օրը։
Այս մասին իր ուղերձում այսօր՝ դեկտեմբերի 19-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ։ Մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում և այս կապակցությամբ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված։ Վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում։ Առանց կասկածի։ Մենք ազգովի անցել և անցնում ենք մղձավանջի միջով։ երբեմն թվում է, թե մեր երազանքները ջարդուփշուր է եղել, երբեմն թվում է, թե մեր լավատեսությունը փուլ է եկել, մեր ինստիտուտների գործունակությունը հայտնվել է կասկածի ներքո։ Այս ամենի հետևանքով ձևավորվել է և ձևակերպվել մի մեծ հարցական․ իսկ ի՞նչ ենք անելու հաջորդիվ, ինչպե՞ս ենք ապրելու սրանից հետո, և ո՞րն է լինելու մեր նպատակը և ի՞նչու ամենը այսպես դասավորվեց, ինչու՞ այսպես եղավ։
Ես իհարկե ստանձնել եմ տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը, որը կրում եմ ի պաշտոնե և ասել եմ, որ խոնարհությամբ կընդունեմ ցանկացած դատվաճիռ, որ մեր ժողովուրդը կկայացնի։ Բայցև չեմ կարող ասել, որ եթե քավության նոխազի ինստիտուտը լավ է սրտի հովության, զայրույթն ու ցասում պարպելու համար, ամենևին օգտակար չէ տեղի ունեցածն իր խորության ու ամբողջության մեջ հասկանալու համար․ մի բան, որ անհրեժեշտ է ապագայում կառուցելու և անցյալի ճանապարհը չկրկնելու տեսակետից։
Սա իհարկե չի նշանակում, որ պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն չպետք է իրականացվի։ Կոնկրետ դրվագներով մեղավորները չպետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն, բայց մեզ իրականության ավելի խորը վերլուծություն է հարկբվարո, որովհետև տեղի ունեցածը չէր կարող մեկ կամ մի քանի հոգու, մեկ կամ մի քանի տարվա սխալների հետևանք լինել։ Պետք է առերեսվել իրականության հետ ու խոստովանել, որ մենք սխալներ ենք գործել երկար տարիներ, մեր գործած սխալներն ունեցել են համակարգային, հայեցակարգային, բովանդակային բնույթ և այս ամենը բերել է այնպիսի հետևանքների, որոնք սպառնալիք են ստեղծում անգամ մեր պետական իսնտիտուտների համար։
Հասկանու՞մ էի այս ամենը՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ և դրանից հետո՝ իհարկե՝ այո։ Փորձու՞ էի արդյոք փոխել իրադրությունը՝ իհարկե՝ այո։ Բայց հիմա առավել ևս համոզվում եմ, որ պատմության պտտվող թափանիվը կանգնեցնելու ժամանակ պարզապես չկար»,-ասաց վարչապետ Փաշինյանը։