Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Դեկտեմբեր / 2020 : 10-58

Կա գերիների նոր խումբ, ովքեր առաջիկայում կվերադառնան հայրենիք․ Արտակ Զեյնալյան

«Կա գերիների նոր խմբաքանակ, ովքեր առաջիկայում կվերադառնան հայրենիք»,- Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ ասաց իրավաբան Արտակ Զեյնալյանը՝ խոսելով գերիների վերադարձի մասին։

Պատասխանելով հարցին, թե արդյոք մոտավոր թվաքանակ կա, թե քանի գերի ունենք Ադրբեջանում, Արտակ Զեյնալյանն ասաց․

«Ես վախենում եմ, որ նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները չգիտեն ճշմարտությունը, թե քանի զինծառայող է գերեվերվել իրենց կողմից։ Պատճառն այն է, որ հնարավոր է չեն կարողանում տիրապետել ողջ իրավիճակը և վերահսկողությունը դաշտային հրամանատարների կամ ավելի ցածր օղակների նկատմամբ»։

Նա նաև նշեց, որ լինում են դեպքեր, երբ Եվրոպական դատարանը որոշում է կայացնում կոնկրետ անձի իրավունքների վերականգման վերաբերյալ․

«Մենք փորձում ենք հասնել դրան, որ մեկ օր շուտ հայ ռազմագերիները դուրս գան Ադրբեջանից, որովհետև միայն ազգությամբ հայ լինելը Ադրբեջանում կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց նա։

Դիտվել է 20093անգամ
Վերջին լուրեր