Ուշադրություն․ սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի արդյունքում հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապահներին սպասվում է մերկասառույց
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն
 Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան պայմանավորված եղանակի պարզեցմամբ սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի արդյունքում հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապահներին սպասվում է մերկասառույց։ Խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։
 
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը 23-25-ը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            

                
                
                
                