Համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք չճշգրտված տեղեկություններ են և խուճապ են առաջացնում հանրության շրջանում․ ՔԿ

Հարգելի հայրենակիցներ,
Վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում:
Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվությունը:
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հանրությանը մոլորեցնելուց:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվական հեռախոսահամարներն են՝ (011)88-00-94, (011) 88 -00 -21: