Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Դեկտեմբեր / 2020 : 10-12

Այսօր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն մեզ մեղադրում են իրենց ընդունած օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ

Սրանք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են։

Հավելվածները օրենքի անբաժանելի մասն են։ Այս օրենքը ընդունվել է 2010 թվականին։

Դրանով սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արեւելք ընկած սահմանագծերը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանն է։ Օրենքի ընդունման պահին այդ տարածքները եղել են ԼՂՀ հսկողության տակ։

Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով։

2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Այսօր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն մեզ մեղադրում են իրենց ընդունած օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Դիտվել է 11684անգամ
Վերջին լուրեր