Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Դեկտեմբեր / 2020 : 11-44

44-ամյա տղամարդը սպանել է իր հյուրին

2020թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 15:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում  քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 51 հասցեում գտնվող նախկին կաթսայատան շենքի ներսում այրված դիակ կա: 

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի 44-ամյա բնակիչը, 2020թ. դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիր քաղաքի, Մաշտոցի փողոցում վարձակալած իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել իրեն հյուրընկալված տղամարդու գլխի և դեմքի շրջաններին, վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական  վնասվածքներ:  Այնուհետև 44-ամյա տղամարդը դիակը տեղափոխել է իր տան հարևանությամբ գտնվող վերոնշյալ կաթսայատուն, որտեղ էլ այրման եղանակով փորձել է վերացնել դիակը և հետքերը: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:  

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 20757անգամ
Վերջին լուրեր