Ռուսն ա կազմակերպել էն, ինչ-որ տեղի է ունեցել՝ և պատերազմը, և լուծումները. Շանթ Հարությունյան
Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի կազմակերպիչներն իշխանության գալու խնդիր են լուծում, իսկ Նիկոլը՝ իր իշխանությունը պահելու:
Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը և նշել է, որ ինքը չի հետևում նստացույցներին: «Իրենք չեն գալու Հայաստանի քաղաքական գիծը փոխելու, իրենք ուզում են գալ իշխանության», - ասել է Հարությունյանը՝ նկատի ունենալով 17 կուսակցություններին և նրանց կողմից առաջարկված թեկնածուին:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը նախատեսել է որոշակի մեղմացնող գործընթացներ հաջորդ էն թեկնածուի համար, որին կձգտի բերել ու երկրորդական հարցերում առավելությունները կտա, որ մարդիկ ասեն՝ հեսա մարդը եկավ, սա արեց»:
«Ռուսն ա կազմակերպել էն, ինչ-որ տեղի է ունեցել՝ և պատերազմը, և լուծումները»,-ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը:
Ըստ Շանթ Հարությունյանի՝ Հայաստանում կառավարած չորս ղեկավարներն էլ «դրսի պրոեկտ են՝ ռուսական ԿԳԲ-ի դրածո»: «Փաշինյանը ռուս-թուրքական ծրագիրն ա շարունակում,-հավելել է նա,- Հայաստանի քաղաքական էլիտան, որոնց ռուսն է նշանակել, չգիտեն՝ իրենք սոված են, թե իրենց քունն է տանում, իրենց փոխարեն Ռուսաստանը գիտի ու հատկապես՝ Պուտինը»,-եզրարափակել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը: