Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Դեկտեմբեր / 2020 : 17-04

Հոր շուկա մեկնելուց հետո, ծնողների սենյակից ձայներ է լսել, տեսել է մորը համագուղացու հետ․ դանակահարություն Ակնալիճում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանն ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի 18-ամյա  բնակիչը, 2020թ. ապրիլի 6-ին՝ ժամը 04:30-ի սամաններում, հոր՝ շուկա մեկնելուց հետո,  ժամը 05:00-ի սահմաններում, ծնողների սենյակից ձայներ է լսել: Ներս մտնելով տեսել է մորը համագուղացու հետ և խոհանոցից վերցնելով դանակը, հետ է վերադարձել և ննջասենյակից փախչելու պահին, ուղղակի դիտավորությամբ դանակով հարվածել է համագյուղացու մեջքին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Դիտվել է 417578անգամ
Վերջին լուրեր