24 / Դեկտեմբեր / 2020 : 11-08

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 44-ը չի զեկուցվում. Օրակարգում է զորակոչի հարցը (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 44-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,

-              Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը հաստատելու մասին,

-              Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը հաստատելու մասին,

-              Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում «Տոհմային տավարաբուծության նախագիծ» գյուղատնտեսական կոոպերատիվին վարկի համաֆինանսավորման ձևով օժանդակություն տրամադրելու մասին,

-              Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մաuին եւ այլ հարցեր:

Դիտվել է 8301անգամ
Վերջին լուրեր