Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Դեկտեմբեր / 2020 : 18-54

Արմավիրում տղամարդու են սպանել ու դին այրել (տեսանյութ) 

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15․10-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում ստացվեց։ Արմավիրի Շահումյան փողոցի 51 հասցե մեկնած օպերատիվ խումբը տղամարդու այրված դի հայտնաբերեց։ Դին անճանաչելի էր։ Օրեր տևած միջոցառումների արդյունքում՝ դեկտեմբերի 23-ին պարզվեց ինքնությունը․ սպանվածը մշտական բնակության վայր չունեցող 58-ամյա Արայիկ Սիմոնյանն էր։

Նախքան ինքնությունը պարզելը՝ Արմավիրի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, բացահայտել էին սպանությունը, ընդ որում՝ հաղորդումից ժամեր անց։ Օպերատիվ ճանապարհով տվյալներ էին ձեռք բերվել, որ տղամարդուն սպանել, ապա դին այրել է Գյումրիում հաշվառված 44-ամյա մի տղամարդ։

Նա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22․40-ին, հայտնաբերվեց Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 19463անգամ
Վերջին լուրեր