25 / Դեկտեմբեր / 2020 : 10-38

Հայաստանի ողջ տարածքում ճանապարհահատվածները սառցակալված են. ոստիկանության զգուշացումը

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է․

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհահատվածները սառցակալված են, ինչը հավելյալ խոչընդոտներ է առաջացնում երթևեկության անվտանգության համար:

Ուստի հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:

Դիտվել է 3865անգամ
Վերջին լուրեր