25 / Դեկտեմբեր / 2020 : 13-02

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀվարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի n 910-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

 
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 910-Ա որոշման հավելվածի՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Ս. Վ. Սիսեռյան» բառերը փոխարինել «Բ. Բադալյան» բառերով,

բ. «Վ. Պապիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ» բառերը փոխարինել «Գ. Մամիկոնյան- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ա. Սարգսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Մովսիսյան-«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Գ. Մուրադյան - «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Քերոբյան – Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար» (համաձայնությամբ)» բառերով»,-ասված է որոշման մեջ:

Դիտվել է 24927անգամ
Վերջին լուրեր