Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Դեկտեմբեր / 2020 : 19-09

Հռոմի Պապի անդրադարձն արցախյան հիմնախնդրին

Կաթողիկե եկեղեցու առաջնորդը Ս․ Ծննդյան տոնին հանդես գալով ամենամյա Urbi et orbi ուղերձով, որը վերծանվում է որպես «(Հռոմ) քաղաքին ու համայն աշխարհին ուղղված առաքելական օրհնություն», ս․թ․ դեկտեմբերի 25-ին անդրադարձ կատարեց նաև արցախյան հիմնախնդրին։

Այս առթիվ Սրբազան քահանայապետը մասնավորապես նշել է․ «Թող Բարձրյալի Որդին պահպանի միջազգային հանրության և ներգրավված երկրների հանձնառությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում հրադադարը շարունակելու և երկխոսությունը խթանելու համար՝ որպես խաղաղության և հաշտեցման միակ ուղի․․․․»։

 

Դիտվել է 12451անգամ
Վերջին լուրեր