28 / Դեկտեմբեր / 2020 : 16-24

Երևանի Շիրազի փողոցի որոշ հատվածներում կարգելվեն տրանսպորտային միջոցների հետադարձը և կանգառը

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար Երևան քաղաքի Շիրազի փողոցում դեկտեմբերի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։

Փոփոխության արդյունքում Շիրազի փողոցի որոշ հատվածներում կարգելվեն տրանսպորտային միջոցների հետադարձը և կանգառը:

Դիտվել է 8738անգամ
Վերջին լուրեր