29 / Դեկտեմբեր / 2020 : 15-06

 ԱԺ–ն դադարեցրեց Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները 

Ազգային ժողովն այսօր դեկտեմբերի 29-ին փակ, գաղտնի քվեարկությամբ դադարեցրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցմանը կողմ են քվեարկել կողմ 78 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, 2 անվավեր է եղել:

Դիտվել է 33846անգամ
Վերջին լուրեր