02 / Հունվար / 2021 : 18-07

23 նոր գերիներ կվերադառնան տուն. անուններ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է կիրառել հրատապ միջոց գերության մեջ հայտնված ևս 23 անձի նկատմամբ, հայտնում են իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը: 

Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 15.12.2020թ, 16.12.2020թ, 21.12.2020թ, 22.12.2020, 30.12.2020 բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Նշված անձինք են՝ Արամ Գույումջյանը, Արման Աշպախյանը, Լևոն Մկրտչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Գևորգ Գասպարյանը, Էրիկ Գասպարյանը, Գևորգ Մանուկյանը, Գնել Պետրոսյանը, Լևոն Թոսունյանը, Սամվել Շուխյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Հայկազ Հովհաննիսյանը, Կարեն Վարդանյանը, Էդիկ Հարությունյանը, Հրայր Հերաբյանը, Հրայր Թադևոսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արգամ Հունանյանը, Դավիթ Ոսկանյանը, Սեյրան Թամրազյանը, Սասուն Պետրոսյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրիկ Պողոսյանը։

Վերը թվարկած անձանց գերեվարվելու կամ ձերբակալվելու մասին մեր պնդումները հենվում են ձեռք բերված մի շարք ապացույցների, այդ թվում՝ տեսանյութերի վրա:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, սահմանել է ժամկետներ:

Այսպիսով. մեր կողմից Եվրոպական դատարան ներկայացված դիմումներով պաշտպանվում են 80 գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքները: Նրանցից 18-ն արդեն վերադարձվել են հայրենիք:

Որպես Ամանորի և Սուրբ ծննդյան խոսք. մեր երախտագիտությունն ենք հայտնում իրենց պարտքը պետության և հայրենիքի առջև կատարած անձանց, խոնարհվում ենք նրանց առջև՝ գործած սխրանքների ու հերոսությունների, արիության ու տոկություն համար, ինչպես նաև կրած զրկանքների ու տառապանքների համար:

Ջանք չենք խնայելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց բացահայտելու և նրանց հայրենիք վերադարձնելու, նրանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները վերականգնելու համար. բոլորիս՝ իմաստնություն և գործելու եռանդ»։

 

Արտակ Զեյնալյան

 

Դիտվել է 102205անգամ
Վերջին լուրեր