Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունվար / 2021 : 13-30

Երևանում թալանել են Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի տունը՝ տանելով գումար, ոսկյա զարդ, ժամացույցներ և ատրճանակ

Երևանում թալանել են Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի տունը՝ տանելով գումար, ոսկյա զարդ, ժամացույցներ և ատրճանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Շիրինյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 22:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վեգների փողոցում գտնվող իր տան պատուհանը բացել են, մտել տուն:


Տուն ժամանած ոստիկաններին և քննիչներին Ս. Շիրինյանը հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, իսկ բնակարանից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդ, ժամացույցներ և պնեվմատիկ ատրճանակ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 16564անգամ
Վերջին լուրեր