05 / Հունվար / 2021 : 14-47

Գրիբոյեդովի բնակիչը որսի ժամանակ կրակել և անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել համագյուղացուն

Ոստիկանության Վաղարշապատի բաժանի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 4-ին, ժամը 11.00-ին, բաժին են ներկայացրել Գրիբոյեդով գյուղի 63-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա 2020 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գրիբոյեդով գյուղի հարակից դաշտերում իր անվամբ հաշվառված երկփողանի ողորկափող որսորդական հրացանով որսի անելիս կրակել և անզգուշաբար ոտքի հատվածում մարմնական վնասվածք է պատճառել 51-ամյա համագյուղացուն: Վերջինս նախկինում հիվանդանոց և ոստիկանություն չէր դիմել:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 15887անգամ
Վերջին լուրեր