Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հունվար / 2021 : 09-40

Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորված 16 անձանց մեծ մասը երեխաներ են

Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորվել է 16 անձ, որոնց մեծ մասը երեխաներ են։

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 15-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 2020թ․ դեկտեմբերի 31-ից մինչ 2021թ․ հունվարի 4-ը թունավորման նախանշաններով (ջրից) ԲԿ են տեղափոխվել Կողբ գյուղի բնակիչներ Մարիամ Բ․-ն (ծնված 2017 թ․), Մարիամ Ջ․-ն (ծնված 2008 թ․), Ծովիկ Մ․-ն (ծնված 2012 թ․), Նարե Բ․-ն (ծնված 2006 թ․), Ոսկեվան գյուղի բնակիչներ Նարե Ն․-ն (2006 թ․), Ալեք Ն․-ն (ծնված 2008 թ․), Կոթի գյուղի բնակիչներ Դավիթ Ս․-ն (ծնված 1978 թ․), Ծովիկ Մ․-ն (ծնված 1955 թ․), Անիտա Մ․-ն (ծնված 2006 թ․), Սուրեն Մ․-ն (ծնված 2011 թ․), Ծովինար Մ․-ն (ծնված 2008 թ․), Անգելինա Ք․-ն (ծնված 2019 թ․), Այրում գյուղի բնակիչներ Մարիամ Մ․-ն (ծնված 1983 թ․), Գոհար Մ․-ն (ծնված 2010 թ․), Բաղանիս գյուղի բնակիչներ Սիրուշ Ա․-ն (ծնված 1991 թ․) և Հովհաննես Բ․-ն (ծնված 2015 թ․)։

Մարիամ Բ․-ն, Նարե Ն․-ն, Մարիամ Ջ․-ն, Սիրուշ Ա․-ն, Հովհաննես Բ․-ն, Դավիթ Ս․-ն և Ալեք Ն․-ն ստացել են բուժօգնություն և դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ երեկ, ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջեւան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։ Մինչեւ այս, հաղորդվում էր 14 մարդու թունավորման մասին։

 

Առնչվող հրապարակումը

14 մարդ թունավորման ախտանիշերով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ (լուսանկարներ) 

Դիտվել է 14810անգամ
Վերջին լուրեր