06 / Հունվար / 2021 : 13-10

Սառը օդի լճացման արդյունքում կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը, ինչպես նաև` ցածր ջերմային ֆոնը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջիկա 5 օրերին Հայաստանի մթնոլորտի շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սառը օդի լճացման արդյունքում կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը, ինչպես նաև` ցածր ջերմային ֆոնը»:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (06-11.01.2021թթ.

Երևան քաղաքում՝

   Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

 

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Դիտվել է 28510անգամ
Վերջին լուրեր