06 / Հունվար / 2021 : 20-46

 Այսօր տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել՝ կամրջի վրա թողնելով «Ծիր երկնային արքայություն» վերնագրով գիրքը

Այսօր՝ հունվարի 6-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի ցած է նետվել,- գրում է shamshyan.com-ը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլիներ 55-60 տարեկան տղամարդ:

Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաև Արտակ Չիլինգարյանի հեղինակած «Ծիր երկնային արքայություն» գիրքը, որի մեջ ձեռագրով գրված են նաև ինչ-որ բառեր:

Դիտվել է 48219անգամ
Վերջին լուրեր