07 / Հունվար / 2021 : 09-25

Հանգուցյալների հիշատակության օր. եկեղեցիներում նախատեսված է պատարագ և հոգեհանգստյան արարողություն

Հայ Առաքելական եկեղեցու բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Սուրբ Ծննդյան հաջորդող օրը՝ հունվարի 7-ին, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, մատուցվում է Սուրբ Պատարագ:  Մայր Աթոռի Միաբանության մասնակցությամբ հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ին` Սուրբ Գայանե վանքում նախատեսված է Սուրբ Պատարագ և հոգեհանգիստյան արարողություն: Հանրապետության այլ եկեղեցիներում նույնպես արարողություններ են նախատեսված: 

Դրանից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում են և աղոթում նրանց հոգիների համար:

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:

Դիտվել է 5888անգամ
Վերջին լուրեր