08 / Հունվար / 2021 : 10-33

Արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում. Ռուստամ Բադասյան

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքել է տեղեկությունը, թե հունվարի 11-ին ստորագրվելիք տեքստն արդեն պատրաստ  է եւ գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով։

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։

ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,– գրել է Բադասյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում երեկ մամուլում տարածվել էին տեղեկություններ, թե հունվարի 11-ին ստորագրվելիք տեքստն արդեն պատրաստ  է եւ գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով։ Դրա նպատակը որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանեցումն է։

Դիտվել է 5790անգամ
Վերջին լուրեր