Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունվար / 2021 : 15-00

Մեկուսացման մեջ գտնվող Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսը բարդ ընթացք ունի

Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կվերադառնա Երևան։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ: Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։

Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով:

Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը։

Եվս մեկ անգամ փոխանցում ենք Հանրապետության նախագահի և տիկին Նունե Սարգսյանի շնորհակալությունն՝ առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար»,- նշում են նախագահի աշխատակազմից։

Դիտվել է 10584անգամ
Վերջին լուրեր