Իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործեք. Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

«Նախ ուզում եմ ԱԺ նախագահի անաչառությունը հարցականի տակ դնել, որովհետև պարոն Միրզոյանն արդեն որերոդ անգամն է՝ չի արձագանքում «Իմ քայլի» վիրավորական ելույթներին, արձագանքում եք միայն ընդդիմության ելույթներին, բայց նորմալ է, դուք` ձեր նախագահություն, բնականաբար դրանով դուք ձեզ եք վնասում»,-ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նաև ավելացրեց, որ հարցում են կատարել արտահերթ նիստի հետ կապված. «Այն նիստի, որի մասին դուք իմացել էիք 5-ին 5 պակաս և 88 հոգով եկել էիք: Կառավարությունը բնականաբար շուտ է նիստ գումարել և հրավիրել ԱԺ արտահերթ նիստ և բնականաբար դրա մասին իմացել է ԱԺ նախագահը և չի տեղեկացրել մեզ, ինչը նախկինում միշտ արվել է: Էդ օրը խռովել եք երևի, որ տապալվեր էր նախագիծը:
«Իմ քայլը» կարող է խռովել, բայց ԱԺ նախագահը չի կարող, բայց հիմի էդպես է ստացվել, էդպես կաշխատենք, խորհրդարանի բնականոն գործունեություն չի ապահովվել: Եվ այդ նկատողություններից տպավորություն ունեմ, որ իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործեք»: