13 / Հունվար / 2021 : 14-16

Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ ժամանակ, բա ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում. Գագիկ Ջհանգիրյանը՝ Մատաղիսի գործի մասին

 

Ինձ առաջարկել է «Իմ քայլը» խմբակցությունը և ոչ թե վարչապետը։

Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որին «Իմ քայլը» մտադիր է առաջադրել որպես ԲԴԽ անդամի թեկնածու:

Նա ընդգծել է, որ ԲԴԽ անդամը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի։

Իսկ այն դիտարկմանը, որ իրավապաշտպանների շրջանում կա մտահոգություն, որ նա չի կարող օբյեկտիվ ԲԴԽ անդամ լինել, մատնանշում են Մատաղիսի գործը՝ նրա՝ զինդատախազ եղած ժամանակ, իբրև նրա կառավարման տարիներին կոծկվել են մի շարք հանցագործություններ, Ջհանգիրյանը պատասխանել է.

«Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ։ Բա հիմա 2 տարի Քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է, բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում, եւ չեն առաջադրել նաեւ նախորդ իշխանությունները, որ ես այդտեղ հանցագործություն եմ կատարել։

Մատաղիսի գործով երբ այդ դատապարտյալները ազատվել են կալանքից, ես արդեն պաշտոնավարել եմ Գլխավոր դատախազությունում, Զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը։

Լրացուցիչ նախաքննության արդյունքներում նոր Զինվորական դատախազը նույն մեղադրյալներին նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացությունը նույն հոդվածներով և ուղարկել դատարան։ Դատարանում գործը քննելիս զինվորական դատախազը եղել է Գևորգ Կոստանյանը։ 

Գևորգ Կոստանյանն այդ գործը տարել է մինչև վերջ»։

Դիտվել է 9880անգամ
Վերջին լուրեր