14 / Հունվար / 2021 : 14-39

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, սակայն ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում․ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը  սպասվող եղանակի մասին

«Ժամը 13։00 դրությամբ Կապանում և Ստեփանակերտում +20, Իջևանում +18, Մեղրիում և Արենիում +17 աստիճան է։ Օդի ջերմաստիճանը բարձրացել է նաև Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում և +5,+9 աստիճան է։ Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հունվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, սակայն ջերմաստիճանի նվազում առաջիկա օրերին չի կանխատեսվում»։

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 

Երևան քաղաքում՝

 Հունվարի 14-ի  ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 14-ի  երեկոյան, 16-ին  առանձին շրջաններում, 15-ին, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի ցերեկը և 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կբարձրանա 3-5 աստիճանով։

Դիտվել է 23312անգամ
Վերջին լուրեր