18 / Հունվար / 2021 : 13-53

Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում սպասվում է ձյուն. ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով. Սուրենյան

 

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«ՈՒշադրություն

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով»։

 
Երևան քաղաքում՝

Հունվարի 18-19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից ձյան տեսքով։
Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

 

 

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 18-20-ին  շրջանների մեծ մասում,  21-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ 19-ից բոլոր շրջաններում ձյան տեսքով։
Հունվարի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ, 18-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Դիտվել է 12749անգամ
Վերջին լուրեր