ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Արսեն Թորոսյանն ազատվեց պաշտոնից, առողջապահության նախարար նշանակվեց Անահիտ Ավանեսյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 18-ին հրամանագրեր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ազատել առողջապահության նախարարի պաշտոնից»։
Մեկ այլ հրամանագրում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար»։