19 / Հունվար / 2021 : 10-43

ՊԵԿ որոշ աշխատակիցներին մարտական զենք կրելը թույլատրող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՊԵԿ որոշ աշխատակիցներին մարտական զենք կրելը թույլատրող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

«Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Նախագծի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք:

Զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ:

Կառավարության հեղինակած նախագիծն ստացավ 84 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներ:

Դիտվել է 16061անգամ
Վերջին լուրեր