19 / Հունվար / 2021 : 14-31

Հայաստանում կգրանցվի 25-30 աստիճան ցուրտ․ սպասվում է ձյուն, բուք

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒշադրություն

Հունվարի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
 

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

 

 

 

Երևան քաղաքում՝

Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքի հունվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                     12.00C (1999 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         -28.00C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                     -4.30C

Դիտվել է 59843անգամ
Վերջին լուրեր