ՈՒշադրություն. հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        ՈՒշադրություն
Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն։
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (20-25.01.2021թթ.)
Երևան քաղաքում՝
Հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 20-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Հանրապետության տարածքում՝
Հունվարի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։
Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            

                
                
                
                