Ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանում. Փաշինյանը՝ Ադրբեջանում հրապարակված դրոշմանիշի և ֆաշիզմի մասին
Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմը ունի հետցնցումներ․ «Այնպես չի, որ պատերազմը ավարտվում է և վերջ»։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ում և Արցախում կայունություն հաստատել է։
Փաշինյանը անդրադարձել է նաև Ադրբեջանում հրապարակված «Արցախը՝ առանց հայերի» դրոշմանիշին։
«Հայտնի դրոշմանիշի հրապարակումը անընդունելի է։ Ադրբեջանի ղեկավարությունը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևումներ մենք հաճախ տեսնում ենք Ադրբեջանում։ Խորհրդանշական է, որ այդպիսի դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում»,-նշել է նա։
Փաշինյանը նշեց, որ այստեղ գործ ունեն անելու ոչ միայն կառավարությունը, այլ նաև խորհրդարանն ու խորհրդարանական դիվանագիտությունը. «Պետք է այդ դրոշմանիշը ցույց տալ հնարավորինս լայն շրջանակների: Ես նկատի ունեմ միջազգային հանրությանն ու գործընկերներին»: