20 / Հունվար / 2021 : 20-17

Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը. Պատգամավորի հարցը Փաշինյանին

«Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը»,- խորհրդարանում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանին նման հարց վարչապետին ուղղեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ և ԱՀ անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, բայց ավելացել է նոր գործոն, այն է՝ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում: «Այդ գործոնը դրական է և այն տեղի է ունեցել կոնկրետ անվտանգային խնդիրներ լուծելու համար»,- ասաց նա: 

Վարչապետն ընդգծեց, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև ՀՀ որոշման հիման վրա, որպեսզի ՀՀ-ն կարողանա լիարժեք կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը: 

Դիտվել է 9893անգամ
Վերջին լուրեր