Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Ապրիլ / 2020 : 17-54

Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ, պետք է հասկանանք, որ կորոնավիրուսից հետո կյանքը նույնը չի լինելու, ինչ նախկինում. վարչապետ

Եթե Վանաձորում տեքստիլ գործարանը բացվելուց հետո այդ գործարանում կորոնավիրուսի դեպք հաստատվի, ինչ ենք անելու, վարակվածին բուժելո՞ւ ենք, թե բոլորին տուն ենք ուղարկելու: Այսօր Ազգային ժողովում, դիմելով վարչապետին, հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր կան արտադրական ձեռնարկություններ, որոնք այս ամբողջ ընթացքում աշխատել են, աշխատակիցների շրջանում եղել է կորոնավիրուսի դեպք, սակայն վարակը մուտք չի գործել արտադրամաս. «Այն, որ մենք այսօր այսքան մեծ թիվ ունենք, երեք ճյուղի պատճառով է, որոնցից 2-ն արտադրամաս են»:

Փաշինյանը հայտարարեց, թե ցանկանում են, որ հաջողված ձեռնարկությունների փորձը կիսեն մյուս ձեռնարկությունների հետ, սակայն խնդիրն այն է, որ հաջողակ ձեռնարկությունները չեն ցանկանում, որ իրենց անունը շոշափվի, որ ասեն իրենց աշխատողներից մեկը վարակվել է. «Ես խնդիր եմ դրել հաջողված փորձը փոխանցել մյուս ընկերություններին: Մենք գիտենք, թե ինչ է պետք անել, որպեսզի վարակն արտադրական տարածք չմտնի, դա երաշխավորում ենք ոչ 100, բայց 90 տոկոս»:

Փաշինյանը հայտարարեց, որ պետք է սովորել ապրել կորոնավիրուսի հետ, քանի որ որևէ մեկը չգիտի, թե որքան է տևելու այս կարանտինային վիճակը: 

«Մենք պետք է հասկանանք, որ կորոնավիրուսից հետո կյանքը արտադրամասերում, սրճարաններում, դպրոցներում, համալսարաններում նույնը չի լինելու, ինչ նախկինում, նոր կանոններ պետք է լինեն»,-ասաց վարչապետը նշեց, որ ջերմաստիճանի բարձրացումից հետո հնարավոր է կարողանանք ունենալ «միջանցք», սակայն հնարվոր է հոկտեմբերից նորից զրոյից սկսել:

 

Դիտվել է 3986անգամ
Վերջին լուրեր