ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային քաղաքականության մասին

Այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կադրային քաղաքականության մասին՝ նշելով, որ աշխատավարձը շատ կարևոր է:
«Եկեք բոլորին հենց այսօր հանենք, իսկ այդ աշխատավարձով ո՞վ է պատրաստ գալ անել այն, ինչ մենք ուզում ենք»,-ասաց նա:
Փաշինյանը հետո համեմատություն անցկացրեց ավտոմեքենաների հետ. «Երբ փողը քիչ է լինում, բայց պետք է ձմեռվա սեզոնին անիվները փոխել, փոխում են դեմի անիվները, որովհետև եթե հետևի անիվները լավն են, դեմինը՝ վատը, 90 տոկոս հավանականություն կա, որ մեքենան վթարի կենթարկվի: Մենք այսօր դեմի անիվները փոխելու պրոցեսի մեջ ենք»:
Վարչապետի խոսքերով, պետական կառավարման համակարգը երկրի լիդերն է՝ անկախ նրանից «պերեդնի վիդուշչի» է, թե՝ «զադնի վիդուշչի»: