Անչափ գեղեցիկ Հաղարծինը

Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։
Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ): Այդտեղից էլ ստացել է Հաղարծին անունը։
Հայտնի է մեկ այլ տեղեկություն, երբ օծվել է եկեղեցին, արծիվները երկնքում շուրջպար են բռնել, այդտեղից էլ գալիս է անվանումը՝ արծիվների հաղը (խաղը)։
Նկարը՝ Վահագն Գրիգորյանի