26 / Հունվար / 2021 : 10-16

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա

ՀՀ տարածքում եղանակով պայմանավորված կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը  տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Կապան  ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտվել է 9091անգամ
Վերջին լուրեր