26 / Հունվար / 2021 : 10-25

Վայոց ձորի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Դիտվել է 5904անգամ
Վերջին լուրեր