Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Հանրապետության տարածքում՝
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 29-ին առանձին  շրջաններում  սպասվում է ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով։
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Երևան քաղաքում՝
Հունվարի 26-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին սպասվում է թույլ ձյուն:
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            

                
                
                
                